Բրազիլիայում զինված տղամարդը մտել է սրճարան և գերի վերցրել 6 մարդու
Անհայտ անձը,ով զինված է եղել, ներս է մտել Ռիո դե Ժանեյրոյի սրճարաններից մեկը և գերի է վերցրել 6 մարդու։ Այս մասին տեեկանում ենք Gazeta.ru կայքից։
Տղամարդը զինված է եղել դանակով, հրավտանգ հեղուկով լցված շշով և ատրճանակով։ Ավելի ուշ նա բաց է թողել նրանցից 3-ին, որոնցից մեկը 64-ամյա կին է եղել։
Ոստիկանության աշխատակիցները շարունակում են բանակցությունները, որպեսզի նա բաց թողնի բոլորին։