Դժոխքը հենց էստեղ ա՝ մեր զորամասում. Զոհրաբյանն ընթերցել է ինքնասպանություն գործած զինվորի նամակը
Այսօր բանակում զինվորական ծառայության ժամանակ ինքնասպանությունների բավականին տխուր վիճակագրություն ունենք։ Այս մասին այսօր պրոֆիլային հանձնաժողովում քննարկման ժամանակ ասել է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ թշնամու գնդակից ավելի քիչ զինվոր է զոհվում, քան բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով։
«Մենք պարբերաբար հանդիպում ենք սեւազգեստ մայրերի հետ, որոնցից շատերը պնդում են, որ որոշ դեպքերում սպանությունները որակվում են որպես ինքնասպանություն, բայց մեկ բան հստակ է՝ այս խնդիրը լրջագույն կարգավորման անհրաժեշտություն ունի»,– նշել է Զոհրաբյանը։
Ըստ Զոհրաբյանի, տեւական ժամանակ է ինչ այս խնդրի վերաբերյալ աշխատում են նաեւ ՄԻՊ–ի հետ։