Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել «Արսենալ»
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Իսպանական սպորտային կայքերը գրում են, որ Խամեսի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը և ամենայն հավանականությամբ նրանք ձմռանը գնեն կոլումբիացուն։
Իր հերթին Խամեսը նույնպես դեմ չէ լքել Իսպանիան, քանի որ այդպես էլ չի կարողանում հայտնվել մեկնարկային կազմում։ Խամեսի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Նապոլի»-ն։