Կոստանյանին կալանավորել-չկալանավորելու իրավունքը Ռուսաստանինն է․ Արթուր Դավթյան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ կապ չի հաստատել նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, բայց վստահեցնում է, որ Կոստանյանի հետ քննիչի շփումները հրապարակային են, և բոլորը տեղյակ են դրա մասին։
Անդրադառնալով ՄԻԵԴ–ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին ՀՔԾ որոշմանը, Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ՀՀ պարտքն է ներկայացնել Կոստանյանին վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ արդեն կալանավորելու որոշումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է։
«Յուրաքանչյուր երկիր ինքն է սուվերեն այդ որոշումը կայացնում, թեև այդ սուվերենությունն անսահմանափակ չէ։ Կոնվենցիաներ ունենք նաև հստակ ու կատեգորիկ կարգավորումներ»,- ասաց նա։