Հրդեհ՝ Կադաստրի կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում․ 250 հոգի տարհանվել է
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում:
Նշենք, որ այս հասցեում գտնվում Կադաստրի կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակը։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: