Երկրաշարժի հետևանքով Ալբանիայում կա 48 զոհ և 790 վիրավոր
Ալբանիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կրկին ավելացել է՝ հասնելով 48-ի: Վիրավորների թիվը մինչ այս պահը հաշվվում է 790-ի: Ավելի վաղ ձեռք բերված տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել էր 40, վիրավորվել՝ 650 մարդ:
Առավել շատ տուժել են Տիրանե և Դուրրես քաղաքները, որոնք առավել մոտ են գտնվել երկրաշարժի էպիկենտրոնին:
Փրկարարների տեղեկություններով հնարավոր է նորից մարդիկ հայտնաբերվեն շենքերի փլատակներից: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: