Ապշահար նայեց վրաս ու մի լավ ծիծաղեցինք․ Սուրենյանը զավեշտալի իրավիճակում է հայտնվել
Աին հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսօր աշխատանքից տուն գալուց տաքսու վարորդը շատ ոգևորված պատմում էր, որ Սուրենյանը ասել է դեկտեմբերի 1-ին Երևանում շատ ուժեղ ձյուն է գալու։ Ասացի, որ ես նման բան չեմ ասել, ձյուն չի գալու, անձրև է տեղալու։ Ապշահար նայեց վրաս ու մի լավ ծիծաղեցինք։ Խնդրեց, որ պատահածը անպայման գրեմ էջումս»։