Երկու երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով Երևանի 43-ամյա բնակիչ է ձերբակալվել
ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 1976 թվականին ծնված բնակիչը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։