Դրամահավաք եմ իրականացնում՝ Փաշինյանին հոգեբուժական կլինիկայում հետազոտման ուղարկելու համար. Մարինա Խաչատրյան (տեսանյութ)
«Առողջ հանրություն» հ/կ ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դիմել է Գերմանիայի հոգեբուժական կլինիկաներից մեկին և ստացել իր հարցման պատասխանը, թե հոգեկան խնդիրների բուժման համար որքան գումար և ժամանակ է անհրաժեշտ։
Նա որոշել է դրամահավաք իրականացնել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետազոտության ենթարկելու համար։ Մարինա Խաչատրյանը կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բուժման համար անհրաժեշտ է 26 հազար եվրո գումար է անհրաժեշտ, որպեսզի Փաշինյանին ուղարկեն հոգեբուժական կլինիկա։
Մանրամասները՝ տեսանյութում