Կիպրոսում կրակել են զբոսաշրջիկի վրա
Կիպրոսի բնակիչը կրակել է 50-ամյա գերմանացի զբոսաշրջիկի ոտքին: Դեպքը տեղի է ունեցել կղզու հյուսիս-արևմտյան շրջանում:
Գերմանացի զբոսաշրջիկը հեծանիվով անցնելիս է եղել, երբ կղզու բնակիչը, ով մեքենայով հանդիպակաց ճանապարհով անցնելիս է եղել, կրակել է նրան:
Պարզվել է, որ կրակողը 18-ամյա հույն զինվոր է եղել: Վերջինս ձերբակալվել է, մինչ դեպքի հանգամանքները կպարզվեն: