Գնդացրորդը ավագ լեյտենանտին սպանել է՝ իր «Iphone 5s-ը» չվերադարձնելու պատճառով
ՀՀ ՊՆ N զորամասի գնդացրորդ՝ կոչումով շարքային Ա. Կիրակոսյանը, 2019թ. փետրվարի 11-ին, ժամը 17:00-ի սահմանում, սպանել է ավագ լեյտենանտ Ա. Գրիգորյանին՝ իր «Iphone 5s» տեսակի բջջային հեռախոսը չվերադարձնելու պատճառով։
Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ ավագ լեյտենանտ Ա. Գրիգորյանը դիրքի անձնակազմից հավաքել է հեռախոսները։ Ա. Կիրակոսյանն էլ մարտական հերթապահության ընթացքում խնդրել է իրեն պատկանող «Iphone 5s» տեսակի բջջային հեռախոսը վերադարձնել։ Չչվերադարձնելու պատճառով առաջացած վրեժի շարժառիթով, 2019թ. փետրվարի 11-ին, ժամը 17-ի սահմանում, արթուն հերթափոխի դիտորդի պարտականություններն իրականացնելիս, ավագ լեյտենանտ Մ. Գրիգորյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի CA8285 համարի գնդացրով մտել է դիրքի կացարան, դիմելով ավագ լեյտենանտ Մ. Գրիգորյանին՝ սեռական բնույթի հայոհյանք է հնչեցրել, լիցքավորել գնդացիրը, զենքի փողն ուղղել կացարանում գտնվող, ավագ լեյտանանտ Մ. Գրիգորյանի ուղղությամբ եւ սպանել նրան:
Ա. Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն)։
Գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։ Ա. Կիրակոսյանը կալանավորված է: Այս մասին տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։