Թունելի փլուզում Չինաստանում. կա 4 զոհ և 7 անհետ կորած
Չինաստանի Յունան շրջանում կառուցվող ճանապարհային թունելի փլուզման հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է, 7-ը համարվում է անհետ կորած:
Դեպքը տեղի է ունեցել Լինցզան քաղաքում, փլատակների տակ են հայտնվել 13 բանվորներ:
Տեղում ընթանում են փրկարարական աշխատանքներ, փրկարարներին օգնում են վարժեցրած շները:
Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար: