Չինաստանն աշխարհին կոչ է արել ակտիվ պայքար սկսել ահաբեկիչների դեմ
Չինաստանը կոչ է արել միջազգային հանրությանն առավել ակտիվ համագործակցել ահաբեկչության մեջ կասկածվողների տվյալների փոխանակման գործում:
Ըստ Չինաստանի՝ դա առավելագույնս կօգնի Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարում:
Այս մասին հայտնել է Չինաստանի փոխարտգործնախարարը: «Միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի իր ուժերն ու պայքարի այնքան, մինչև որ այս հարցը վերջնականապես լուծվի»,- ասել է փոխարտգործնախարարը: