Աննա Հակոբյանն այցելել է դիրքեր (ֆոտո)
Այցելել եմ ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։ Այս ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և լուսանկարներ հրապարակել։
Նա մասնավորապես գրել է.
«Այցելել եմ ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Մեծ ուժ և վստահություն է տալիս դիրքեր այցելելն ու մեր զիծառայողներին հանդիպելը․ այստեղ մթնոլորտում այլ ոգի կա»։