«Լեքսուս» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաների բախումից տուժած վարորդը հիվանդանոցում մահացել է
«Լեքսուս» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաների բախումից տուժած վարորդը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ըստ հաղորդագրության, նոյեմբերի 20-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Լեքսուս» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 25-ին, ժամը 06.40-ին, «ՎԱԶ-2110»-ի վարորդը՝ 1995 թ. ծնված Ն․ Խաչատրյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։