Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ մամուլի խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հերքել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունը։
«Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այսքանը»,– ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Նշենք, որ Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ասել էր, որ ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունը։