Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել
«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքի էջից։
Գրառման մեջ ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երեւան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»։