Մարությանը նվիրատուի անունը չի հիշում․ նրա համար կարևոր չէ՝ Սամվել Ալեքսանյանն է նվիրատուն, թե մեկ ուրիշը (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, պատասխանելով լրագրողների հարցին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ Սամվել Ալեքսանյանի նվիրատվության մասին շրջանառվող լուրերին։ Նա վստահեցրեց, որ չի հիշում, թե ովքեր են նվիրել «ԿամԱԶ»-ները։ Մարությանը համաձայն չէ այն տեսակետին, որ նվիրատվությունը գաղտնի պահելու միտում կա։
«Հավատացեք՝ Երևանի բնակիչներն ամեն ինչ գիտեն: Շատ պարզ է, եթե մենք ասում ենք, որ աղբահանության հիմնարկը 54 մեքենա ունի, և գիտենք, 34 չորսն է գնվել, ապա պարզ է, որ 20-ը նվեր է. բա որտեղի՞ց է»,- ասաց քաղաքապետը և հավելեց․ «Այնքան բան են մեզ նվիրում, անկեղծ եմ ասում՝ ես չեմ հիշում այդ կազմակերպությունների և անհատների անունները, որովհետև ինձ համար այս առումով կարևոր և ոչ կարևոր չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում