Զլատան Իբրահիմովիչն ակնարկել է, թե որն է իր նոր ակումբը
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ակնարկել է, որ վերադառնում է Շվեդիա։
Զլատանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ շվեդական «Համարբյու» ակումբի մարզաշապիկի վրա գրված է իր ազգանունը։
38-ամյա ֆուտբոլիստը ավելի վաղ հայտնեց, որ հեռանում է «Լոս-Անջելես Գելեքսի» ակումբից։
Ընդգծենք, որ այս լուրերի հետ մեկտեղ նշվում է նաև, որ Իբրահիմովիչը կտեղափոխվի Իտալիա։