«Երկու տարուց ես կգնամ․․․»․ ի՞նչ նամակ է Մեսսին գրել Նեյմարին՝ «Լիվերպուլ»-ից կրած պարտությունից հետո
Բրազիլացի հարձակվող Նեյմարն ամռանը կարող էր վերադառնալ «Բարսելոնա»։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Հայտնի է դարձել, որ նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկության ժամանակ «Լիվերպուլ»-ից կրած պարտությունից հետո Լիոնել Մեսսին հաղորդագրություն է գրել Նեյմարին։
«Մենք կարող ենք միայն միասին հաղթել Չեմպիոնների լիգան, և ցանկանում եմ, որ դու վերադառնաս։ Երկու տարուց ես կգնամ, դու կմնաս միայնակ և կարող ես զբաղեցնել իմ տեղը»։
Այդ պահին «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստներ Մարկո Վերատին և Կիլիան Մբապեն հորդորել են իրեն, որպեսզի նա մնա փարիզյան թիմում։ Մեսսին նամակն ուղարկել է WhatsApp հավելվածով։