Զանգվածային թունավորում Լվովում. կան տուժածներ
Լվովում հարսանիքի ժամանակ 11 մարդ է թունավորվել, որոնցից 9-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլորի մոտ ախտորոշվել է սուր ինֆեկցիա: Հարսանյաց արարողությունն անց է կացվել տեղի ռեստորաններից մեկում:
Ճաշացանկում ձկից և մսից պատրաստված ուտեստներ են եղել: Դեռևս հայտնի չէ, թե հատկապես ինչն է պատճառ հանդիսացել հյուրերի թունավորման: