Հզոր երկրաշարժ Ալբանիայում. կան հարյուրավոր տուժածներ
Ալբանիայում հզոր երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել, բազմաթիվ տներ են վնասվել:
6. 4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Տիրանի բնակավայրի մոտակայքում:
Երկրաշարժը զգացվել է նաև Ալբանիայի մայրաքաղաքում և շրջակա քաղաքներում:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեկ մարդ զոհվել է: Շուրջ հարյուր մարդ տեղափոխվել է հիվանդանոց: