Ոստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
Քաղաքականություն

Նորահայտ քաղաքական ուժին հարիր չի «արժեզրկված» անվանել մյուս կուսակցություններին. Հայկ Մամիջանյան

Մնում է միայն կռահել, թե ի՞նչ իրական դրդապատճառներ կային ելույթից գրեթե մի շաբաթ հետո նման զարմանալի արձագանքի համար։ Այս մասին այսօր ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի հայտարարությանը՝ կապված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Այն, որ Սերժ Սարգսյանի ելույթը իշխանական ֆեյք եւ իրական «ցլերի» համար կարմիր շորի ազդեցություն կունենա` կանխատեսել էինք: Բովանդակային քննարկում այդպես էլ չծավալվեց, թեպետ ելույթի նպատակներից մեկը դատարկ ներքաղաքական դիսկուրսը content-ով լցնելն էր:

Այդքան էլ չհասկացա նորաստեղծ կուսակցություններից մեկի իմ կողմից հարգելի ներկայացուցչի այսօրվա անդրադարձը, սակայն դրա որոշ կետերին կանդրադառնամ.

1. Սերժ Սարգսյանը իշխանությունը չի փոխանցել Նիկոլ Փաշինյանին` նա իշխանությունը ի պաշտոնե է փոխանցել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին

2. Նորահայտ քաղաքական ուժին հարիր չի «արժեզրկված» անվանել մյուս կուսակցությունները, քանի որ նույնիսկ էյֆորիկ ընտրության պայմաններում, որտեղ առատորեն կիրառվել են վարչական ռեսուրսներ, առավելագույն ձայներ գրանցած կուսակցությունները նախկինում գործող ուժեր են` բացառությամբ «Իմ քայլը» դաշինքի:

3. Կուզենայի հիշեցնել նաեւ, որ քանի որ Նիկոլ Փաշնյանը միջազգային հարթակներում ռեվերանսներ է անում Ադրբեջանին, ապա Արցախյան ազատամարտի կերտողներից մեկի պարտքն է եվրոպական կարեւորագույն քաղաքական ամբիոններից մեկից հիշեցնել աշխարհին, որ «...Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում:»

Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ պոպուլիստների կողմից կառավարվող երկրում դիրքավորման հեշտ տարբերակ է թվում ՀՀԿ-ին թիրախավորելը, բայց դա ոչ ընդդիմադիր ՕՐԱԿԱՐԳի հարց է, ոչ էլ ԱԶԳԱՅԻՆ շահերից բխող գործողություն:

Մնում է միայն կռահել, թե ի՞նչ իրական դրդապատճառներ կային ելույթից գրեթե մի շաբաթ հետո նման զարմանալի արձագանքի համար»: