Գողերը երկաթյա լինգերն ու դիմակը թողել էին տաքսու մեջ. նրանց բերման են ենթարկել
Նոյեմբերի 24-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել 17, 18 եւ 23-ամյա երեք երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանց տեղափոխող տաքսու վարորդն իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից ներկայացրել է նշված անձանց թողած 2 երկաթյա լինգ եւ 1 դիմակ:
Երիտասարդները տվել են խոստովանական բացատրություններ, որ ցանկացել են գողություն արել Արաբկիր վարչական շրջանի խանութներից, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է քննություն: