Փրկարարները շանը դուրս են բերել շատրվանների ավազանից
Նոյեմբերի 25-ին, ժամը 13։59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ շունը հայտնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակի շատրվանների ավազանի մեջ և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շանը դուրս են բերել ավազանից և տեղափոխել անվտանգ տարածք։