Ռոնալդուն պատրաստ կլինի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ կայանալիք հանդիպմանը
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է շարք ու մարզվել թիմի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Թիմի ֆուտբոլիստներ Ադրիան Ռաբիոն ու Ալեքս Սանդրոն նույնպես վերականգնվել են վնասվածքից ու մարզվել են անհատական ծրագրով։ Ռոնալդուն վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ատալանտա»-ի հետ հանդիպումը։
Ռոնալդուն պատրաստվում է, որպեսզի հանդես գա նոյեմբերի 26-ին կայանալիք «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ կայանալիք հանդիպմանը։