Ունաի Էմերիի օրերը հաշված են «Արսենալ»-ում
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի օրերը հաշված են։ Այս մասին տեղեկացնում են անգլիական սպորտային կայքերը։
Լոնդոնյան թիմի ղեկավարներն արդեն հիմա ոչ մի հույս չեն կապում Էմերիի հետ և այս պահի դրությամբ դիտարկում են այն բոլոր հավանական թեկնածուների անունները, որոնք կարող են փոխարինել Էմերիին։
Թիմի ղեկավարները դիտարկում են նաև Տիերի Անրիի տարբերակը։
Ընդգծենք, որ այս պահի դրությամբ Էմերիի թիմը 18 միավորով 7-րդն է։