Ղրղզստանում կոռուպցիայի դեմ ցույցեր են ընթանում
Ղրղզստանի մայրաքաղաքում ցույց է անցկացվում՝ ընդդեմ կոռուպցիայի:
Բողոքի ակցիայի կազմակերպիչները հասարակական գործիչներ են, ակցիայի անցկացման մասին նախօրոք հայտարարվել է, սակայն տեղի իշխանությունների հետ չի համաձայնեցվել:
Այս պահին ցույցին շուրջ 200 մարդ է մասնակցում, նրանք երկրի իշխանություններից պահանջում են պայքարել կոռուպցիայի դեմ և պահանջում են պատժել կաշառակեր պաշտոնյաներին: