Ալիևը կմասնակցի ԵԱՏՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հույս ունի, որ այս տարվա դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպմանը։
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ, ՌԴ նախագահը մասնավորապես ասել է․ «Ամենալավ մաղթանքներս փոխանցեցեք Ադրբեջանի նախագահին։ Հույս ունեմ, որ կհանդիպենք դեկտեմբերի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում»։