Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերին
Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին:
Հանդիպումը տեղի կունենա Չինաստանում՝ Չինաստանի ղեկավարի հետ եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ամառվանից սկսած Հարավային Կորեայի և Ճապոնիայի հարաբերությունները սրվել էին, ԱՄՆ-ն մի քանի անգամ կոչ էր արել երկու երկրների ղեկավարներին՝ քայլեր ձեռնարկել լարված հարաբերությունները թուլացնելու ուղղությամբ: