Կոլումբիայի ոստիկանական բաժանմունքի մոտ բեռնատար է պայթել. կան զոհեր և վիրավորներ
Կոլումբիական Կաուկա շրջանում` ոստիկանական բաժանմունքի մոտ, բեռնատար է պայթել, որի մեջ ռումբ է եղել: Դեպքի պատճառով 3 մարդ զոհվել է, 10` տուժել: Այս մասին հաղորդում է «El Tiempo» թերթը:
«Ռումբով բեռնված բեռնատարը քիչ առաջ է պայթել դեռ նոր բացված ոստիկականական բաժանմունքի մոտ: Հաստատությունը մնացել է առանց լույսի»,- ասվում է ոստիկանական հաղորդման մեջ:
Նշվում է, որ պայթյունի ալիքը հասել է նաև մոտակա տներին:
Իրավապահ մարմինները կարծում են, որ պայթյունը կազմակերպել են սովորական հանցագործներ, որոնք, օգտվելով երկրում տեղի ունեցող ցույցերից, փորձել են բացասական երանգ հաղորդել տարածաշրջանին:
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում եմ փրկարար ծառայությունները: