Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ վերադասավորվելու է․ Աշոտյան «Օրենքով գող» «Պզո»-ին ակումբներից մեկում հարվածելու մասին տեղեկությունները հերքվում ենԱյս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Արցախի էջը փակված չէ մեզ համար, առանց ցեղասպանության հատուցման՝ վերադարձը անկարելի է Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անտարբեր հասարակություն, թշնամի իշխանություն․ այն, ինչ պետք է իմանալ մեր ժամանակների մասին․ Շարմազանով «Ուժ է կիրառվում», «Ոստիկանից հայրենասեր չլինեք». ոստիկանները ուժի կիրառմամբ բացեցին փակ ճանապարհը (տեսանյութ) Ցեղասպանությունը վերապրածները բախվում են անցյալի վերքին, այդ ցավը հերքելու անարգանքին․ զեկույց «Ախպե՛ր, մեղք ա ժողովուրդը, բացեք` անցնեն ճանապարհը», «Վերջ, խնդիր չկա». Տավուշում լարված է (տեսանյութ) Քաղաքացիները բացեցին ճանապարհը․ Տավուշի գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Գրիգորյանի հետ Գեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց Հյուսիսային Կորեան վախեցնում է աշխարհին իր նոր հրթիռի փորձարկումովԼույս չի լինի հետևյալ հասցեներումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊենտագոնը շտապ զենք է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համարԱրտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորըՄի խումբ երիտասարդներ «Ռոյալ» ակումբում Պզոյին ծեծի են ենթարկելԵրեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.ՓաշինյանԻսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Հասարակություն

Իշխանությունը փոխվել է, իսկ ձեռագիրը նույնն է

Օրերս, Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեն քննարկելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «վրդովված» արձագանքեց ընդդիմադիրների կողմից առաջ քաշած այն տեսակետին, թե «բյուջեն հեղափոխական չէ ու հեղափոխություն էլ չի եղել»:

Նա հայտարարեց, թե այդ հարցը «հիմա կլուծի ու արանքից կհանի» ու սկսեց հերթով թվարկել, թե ինչ պետք է լինի հունվարի 1-ից. մինիմալ աշխատավարձը կբարձրանա, ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, բժիշկներինը` կբարձրանա, թոշակները կբարձրանան... էլի մի քանի բան թվարկելով, որոնք հնարավոր է լինեն` Փաշինյանը եզրափակեց.

«Բա հեղափոխությունը պոզով-պոչո՞վ ա լինում»...

Նա վստահ հայտարարեց, որ այլ փոփոխություններ ևս եղել են. «Փոխվել ա մարդու կյանքի փոփոխության մասին պատկերացումը, փիլիսոփայությունը, գաղափարաբանությունը»...

Քանի որ ինքնահռչակ «բարձյալի» գործերն անքննելի են, ուստի չփորձենք մեկնաբանել դրանք, պարզապես նշենք ևս մի քանի սպասվող փոփոխություններ, որոնց մասին չցանկացավ խոսել Փաշինյանը, կամ էլ իբր «չհասցրեց»...

Փաշինյանը չհայտարարեց, որ

1.Կառավարությունը 2020 թ-ի բյուջեում համեմատաբար ցածր տնտեսական աճի ուղենիշ է վերցրել, ու միայն հայտարարություններով է փորձում համոզել, որ ուղենշված թիվը կապ չունի, իրենք ավելի բարձր ցուցանիշ կգրանցեն:

2. 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։ Իսկ դա նշանակում է, որ 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափերի ավելացման արդյունքում թանկացումներ կլինեն: Կբարձրանան, օրինակ, մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների ու էլի շատ ապրանքների գներ:

3. Եկող տարի կբարձրանա նաև գազի գինը: Ճիշտ է` կառավարությունից արդեն ասել են, որ եթե անգամ հունվարի 1-ից գազի գինը բարձրանա, սպառողը դեռ չի զգա այդ գնային փոփոխությունը, սակայն եթե անգամ սուբսիդավորվի, ապա պետությունը չի պարտավորում ամբողջությամբ իր վրա վերցնել բոլոր սպառողների սուբսիդավորման հարցը, և դա տևական ժամանակ չի լինելու:

4. Եկող տարվանից պետությունը այլևս չի սուբսիդավորելու ջերմամատակարարման և ջրահեռացման համար: Մինչ օրս գործող սակագինն է 191,4 դրամ, որի 11,4 դրամը պետությունը բյուջեից սուբսիդավորում էր: Ճիշտ է, կառավարությունը խոստացել է իջեցնել սակագինը` դարձնելով 180 դրամ, բայց դա դեռ ժամանակի խնդիր է:

5. Կան հարցեր նաև կապված հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ժամկետների հետ: Կառավարությունում վստահ չեն, բայց կարծում են, որ նորոգման աշխատանքներից էլեկտաէներգիայի սակագինը չի փոխվի, բայց վերջնական չեն խոստանում, որ հոսանքի գինը չի բարձրանա: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասել է.

«Կարծում եմ, որ բավականին ռեսուրսներ կգտնվեն, որ գործող գները նույն վիճակում պահենք, բայց դեռևս դա նախնական է»:

Իհարկե, չհայտարարվեց նաև, որ կշահագործվի Ամուսլարը, որպես հանք, որ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացնելու երկիրը, որ հայոց լեզուն ու հայոց եկեղեցու պատմությունը Հայաստանում հետին պլան են մղվում, որ արտագաղթն իրականում ավելի շատ է, քան ներգաղթը, քանի որ մարդիկ ընտանիքներով են արդեն մեկնում, որ նպաստները կրճատվում են ոչ թե նրա համար, որ մարդիկ ավելի լավ են ապրում, այլ որ բյուջեն են տնտեսում` կարիքավոր ընտանիքների հաշվին (օրինակը` զառամյալ թոշակառուների նպաստի կրճատումը), որ.... մի խոսքով, երկար կարելի է թվարկել...

Բարձրացնում են աշխատավարձն ու թոշակը և «բարև, թանկացումներ», ինչպես եղել է բոլոր իշխանությունների օրորք, հրապարակվում են թվեր, իսկ իրականում պատկերն այլ է, հնչում են խոստումներ, որոնց մեկ տոկսոսը նույնիսկ իրականություն չի դառնում... սա սովորական, բոլորին ծանոթ ու բոլորի աչքին սովոր ձեռագիր է` նախկին իշխանության գործելաոճը...

Բայց այս անգամ իշխում է պոպուլիզմը. մարդիկ խոստումներով կերակրվում ու մարսում են իշխանության «քաղցր» սուտը, որովհետև իրավիճակ է փոխվել:

Ու եթե կա փոփոխություն, ապա այդ փոփոխությունը մեկն է` սուտը, կեղծիքը, անօրինությունը մատուցում է թավիշով զմռսված ու արդեն վաղուց մսխված հեղափոխության «զավակը»...

Արմինե Մկրտումյան