«Բարսելոնա»-ն ցանկանում է գնել Հարի Քեյնին
Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է կենտրոնական հարձակվողի փնտրտուքները:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, իսպանական ակումբը ցանկանում է գնել «Տոտենհեմ»-ի անգլիացի հարձակվող Հարի Քեյնին:
Քեյնի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալ»-ը, սակայն լոնդոնյան ակումբի նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի ցանկանում բաժանվել Քեյնից: