Վնասվածքի պատճառով Ռոնալդուն բաց կթողնի «Յուվենտուս»-ի առաջիկա խաղը
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փոքր վնասվածք է ստացել և բաց կթողնի «Յուվենտուս»-«Ատալանտա» հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:
Ռոնալդուն նշել է նաև,որ այդ փոքր վնասվածքը եղել էր նաև հավաքականների դադարից առաջ:
Ընդգծենք, որ թուրինյան ակումբն այս մրցաշրջանում դեռ պարտություն չունի: