Հավաքական ատելությունից մարդկանց դրդում են անձնական վրեժխնդրության. Գերասիմ ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (տեսանյութ)
Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապելՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե ԳրիգորյանՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանաՌուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-իցՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Էդմոն Մարուքյան
Ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը խոսել է հարգանքը, բարի համբավը, հիշատակը զոհաբերելու մասին (տեսանյութ)
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը
Հասարակություն

Մեր ինքնությունը պահպանելու համար պետք է ավելի խորը իմանանք մեր պատմությունը. Փաշինյան (տեսանյութ)

Ընդհանրապես երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, մեր ինքնության պահպանման եւ զարգացման մասին, դրա համար եւ այդ ճանապարհին կա շատ կարեւոր մի բանաձեւ. մենք իսկապես որպես ժողովուրդ պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորը իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լեւոնյան հայ վարժարան այցի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պաշտոնական այցերը նաեւ հայ ազգը, մեր ժողովուրդը, մեր պատմությունն ավելի լավ ճանաչելու մասին են․ «Ես մտածում էի Իտալիայի Հանրապետություն մեր ընթացիկ այցի մասին, եւ տպավորությունն այն է, թե այս այցն Իտալիա, հայ-իտալական հարաբերությունները, հետագա հնարավորություները ավելի լավ իմանալու, գիտենալու, ճանաչելու մասին է։ Բայց գործնականում գրեթե բոլոր այցերն ունեն շատ կարեւոր մի հատված եւ առանձնահատկություն՝ մինչ այս պահին, հիմա առավել եւս ընդգծվում է։ Խոսքն այն մասին է, որ տարբեր երկրներ ճամփորդելով, տարբեր հանդիպուներ ունենալով՝ մենք ոչ միայն ճանաչում ենք եւ իմանում ենք այդ երկրների մասին, այլեւ ավելի լավ ճանաչում ենք ինքներս մեզ, մեր պատմությունը, մեր ինքնությունը, եւ այս պաշտոնական ճամփորդությունները նաեւ մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր պատմությունն ավելի լավ ճանաչելու մասին են»։

Փաշինյանը վստահ է՝ մեր ինքնությունը պահպանելու համար պետք է ավելի խորը իմանանք մեր պատմությունը․ «Ընդհանրապես երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, մեր ինքնության պահպանման եւ զարգացման մասին, դրա համար եւ այդ ճանապարհին կա շատ կարեւոր մի բանաձեւ. մենք իսկապես որպես ժողովուրդ պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորը իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին, եւ մեր ապագան կառուցելու ամենակարեւոր գործողություններից մեկը մեր անցյալը ճանաչելու, մեր անցյալի հետ հաշտ լինելու գործընթացն է։ Իտալիա կատարած այս այցը, ինչպես նաեւ այլ երկրներ կատարած այցերը իսկապես շատ հսկայական հայկական ենթատեքստ ունեն. մենք սկսեցինք Վենետիկից՝ այցելելով Մխիթարյան միաբանություն, որը մեր ինքնության պահպանման եւ զարգացման գործում անուրանալի եւ անգնահատելի վաստակ է ունեցել։ Այսօր մենք Լեւոնյան վարժարան այցելելու առիթ ունենք, Միլանի Հայ Առաքելական եկեղեցում հանդիպում ունեցանք։ Այս այցերը, անկեղծ ասած, մեծացնում են մեր ներուժի գնահատականը, անսահման հարգանքը ինքներս մեր պատմության, մեր ժառանգության նկատմամբ եւ մեր ապագայի հանդեպ հավատը։ Երբ մենք այցելում ենք հեռավոր Սինգապուր, եւ այնտեղ այցելության ամենակարեւոր օջախներից մեկը հայկական եկեղեցին է, երբ այցելում ենք Ռուսաստան, Եվրոպայի երկրներ, Ֆրանսիա, ԱՄՆ, իրականում այդ բոլոր այցերի արդյունքներից մեկը մեր ինքնությունն ավելի լավ ճանաչելու պատեհությունն է, հնարավորությունն է, եւ սա իսկապես շատ բարձր գնահատանքի է արժանի»։