Այս մրցաշրջանում «Տոտենհեմ»-ը չի հաղթի ԱՊԼ-ն. Ժոզե Մոուրինյու
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինյուն ծավալուն հարցազրույց է տվել։ Նա մասնավորապես նշել է․
«Սա իմ կարիերայում միակ ամառն էր, որի ժամանակ ես հանգստացել եմ ու չեմ աշխատել։ Ես չեմ կարող գոհ լինել, երբ չեմ հաղթում և ես չեմ կարող դա փոխել։ Ես կարծում եմ, որ կարող եմ այդ հոգեբանությունը մտցնել իմ ֆուտբոլիստների մեջ։ Ինձ համար լավագույն նվերն այն է, որ ինձ պետք չեն նոր ֆուտբոլիստներ։ Ես գոհ եմ այն ամենից, ինչ հիմա ունենք։
Ինձ ուղղակի պետք է իրենց հետ աշխատել ինչ-որ ժամանակ։ Այս մրցաշրջանում մենք չենք կարող հաղթել ԱՊԼ-ն, սակայն կարող ենք հաջորդին»։