Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբ
Քաղաքականություն

Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն․ Փաշինյան

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում մասնակցել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին։ Բիզնես ֆորումը կազմակերպել են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, «Assolombarda» և «Mediobanca» ներդրումային ընկերությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Գործարար համայնքի հարգարժան անդամներ,
պետական պաշտոնյաներ,

տիկնայք եւ պարոնայք,

ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և պատիվ ունեմ ելույթով դիմել Իտալիայի գործարար համայնքի հարգարժան ներկայացուցիչներին:

Անչափ շնորհակալ եմ այս կարևոր իրադարձությունը կազմակերպելու և Հայաստանի, մեր տնտեսության և հայ-իտալական գործարար կապերի զարգացման հեռանկարների մասին խոսելու այս հնարավորության համար:

Հայ-իտալական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն: Այդ հարաբերությունները չէին սահմանափակվում միայն տնտեսական շահերով, քանի որ դրանք զուգորդվում էին գիտական և մշակութային շփումներով, հումանիտար աղերսներով, նորարարությունների և տեխնոլոգիների փոխանակմամբ:
Մենք հավատում ենք, որ հայ-իտալական ներկայիս հարաբերությունները տոգորված են գործընկերության և փոխվստահության միևնույն ոգով: Այսօր շոշափելի է մեր երկու երկրների համագործակցությունը տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում:

Առևտրատնտեսական համագործակցությունը մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչն է: Իտալիան ԵՄ-ի երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով:

Այստեղ հարկ եմ համարում նշել, որ միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իտալական Sartex-ը և Ceramisia-ն իրենց արտադրական մասնաճյուղերը բացեցին Հայաստանում: Ընդամենը 15 օր առաջ Telecom Italia Sparcle-ը համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրեց հայկական Ucom ընկերության հետ` ինտերնետ ծառայություններ մատուցելու համար:

Հուլիսին մենք սկսեցինք համակցված ցիկլով գազատուրբինային էլեկտրակայանի շինարարությունը: Այս նախագիծն իրականացնում է Renco ընկերությունը՝ շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ: Ներդրումային ծրագրում ներգրավված են նաև իտալական պետական «Սիմեստ» և գերմանական «Սիմենս» ընկերությունները: Renco-ն գործունեություն է ծավալում Հայաստանում 2000-ականների սկզբից և մեծածավալ ներդրումներ է կատարել հյուրանոցներում, լյուքս դասի բազմաբնակարան շենքերում և գրասենյակային նախագծերում:

Բացի այդ, 2019 թվականի հունիսին մենք հյուրընկալեցինք հայ-իտալական գործարար համաժողովը, որն օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված առաջին գործարար համաժողովն էր:

Հայաստանում այսօր հիմնարար վերափոխումներ են ընթանում, ինչը լայն հեռանկարներ է բացում իտալական և եվրոպական գործընկերների հետ տնտեսական համագործակցության համար:

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մենք նախաձեռնեցինք բարեփոխումներ` մեր քաղաքական և տնտեսական կառուցակարգերն արդիականացնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական աճի և զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:

Այս առումով մենք արդեն հասել ենք նշանակալի նվաճումների: Մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան: Մենք վերացրել ենք օլիգոպոլիաները, որոնք օգտագործում էին իրենց քաղաքական ազդեցությունը տնտեսական արդյունքներ կորզելու համար: Մենք ամրապնդեցինք օրենքի գերակայությունը և ստեղծեցինք հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար:

Ներկայում միջոցներ ենք ձեռնարկում մեր դատական համակարգը բարեփոխելու ուղղությամբ, որպեսզի ունենանք իսկապես անկախ և արդյունավետ աշխատող դատարաններ: Այսօր մենք նաև փոխում ենք մեր երկրի տնտեսության կառավարման ձևը: Կարծում եմ, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները և տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենան երկրի տնտեսական զարգացման վրա:

Այժմ թույլ տվեք ներկայացնել արդեն իսկ արձանագրված որոշ արդյունքներ:

2018 թվականին մենք գրանցեցինք 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանեցինք գնաճի ցածր մակարդակը: Սրանք շատ դրական արդյունք են հեղափոխական տարվա համար:

Դրական դինամիկան այս տարի ևս շարունակվում է: 2019 թվականի առաջին վեց ամիսներին մենք ունեցել ենք ՀՆԱ-ի 6,5 տոկոս և արտահանման 9 տոկոս աճ: Վերջերս Moody's-ը բարելավեց Հայաստանի վարկանիշը՝ դարձնելով այն Ba3:

2019 թվականի սեպտեմբերին մենք թողարկեցինք 500 միլիոն դոլար արժողությամբ եվրապարտատոմսեր՝ տասը տարի մարման ժամկետով, իսկ արժեկտրոնային փոխարժեքով՝ 3.9 տոկոս: Հայկական եվրապարտատոմսերի իրական պահանջարկը չորս անգամ ավելի մեծ էր, քան առաջարկը: Ըստ իս, դա վկայում է մեր տնտեսական քաղաքականության և շարունակվող կառուցվածքային բարեփոխումների նկատմամբ օտարերկրյա ներդրողների աճող վստահության մասին:

Արդյունքները խոստումնալից են: Այսուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան:

Հարգելի գործընկերներ,

եթե ինձ հարցնեք, թե ինչու պետք է ներդրումներ կատարել Հայաստանում, իմ պատասխանը կլինի այն, որ փոքրիկ, բայց գլոբալ ցանցերով օժտված և տաղանդավոր ժողովուրդ ունեցող երկրում ներդրումներ կատարելը հեռանկարային ձեռնարկ է։

Մենք նպատակ ունենք ներդնել տեխնոլոգիական կրթություն, զարգացնել «նուրբ հմտություններ» և օգնել ուսանողներին հասկանալ իրենց կարողությունները՝ միջնակարգ, արհեստագործական և բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու միջոցով:

Հայաստանը հիանալի հնարավորություններ է ընձեռում բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, և մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Հայաստանը կարող է դառնալ ավելի լայն տարածաշրջանային ինտերնետ կապի հանգույց: Անցյալ ամիս մենք հյուրընկալեցինք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը` աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկը:

Օտարերկրյա ներդրումների համար գրավիչ կարող են լինել նաև բանկային գործը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, զանազան ապրանքների արտադրությունը, վերականգնվող էներգիան և տեքստիլ արդյունաբերությունը:

Հատկապես ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ վերջերս Հայաստանը ներառվեց Booking.com-ի 2020 թվականի 10 ամենասիրված տուրիստական ուղղությունների ցանկում: Բացի այդ, 2019 թվականին Հայաստանը 5 կետով բարելավեց իր դիրքերը Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ներկայացված Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում:

Ի դեպ, 2019 թվականի առաջին տասն ամիսների արդյունքներով տուրիզմի ոլորտում մենք արդեն ունենք 14 տոկոս աճ: 2020 թվականի հունվարից Ryanair-ը ուղիղ թռիչքներ կիրականացնի Միլանից և Հռոմից դեպի Երևան:

Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝ երաշխավորելով սեփականության լիարժեք պաշտպանություն:

Օտարերկրյա ներդրողները երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր՝ անձնակազմի հավաքագրման, շահույթի ազատ և անսահմանափակ օտարման, շուկայական փոխարժեքով տարադրամի անսահմանափակ փոխանակման և ազգայնացման բացառման երաշխիքներով հանդերձ:

Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը ևս, որը նրանց անձեռնմխելի է դարձնում օրենսդրական փոփոխությունների նկատմամբ, հանդիսանում է մեր արտաքին ներդրումների շրջանակի մաս։

Ի դեպ, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք դրական փոփոխություններ կատարեցինք Հարկային օրենսգրքում՝ նվազեցնելով եկամտահարկն ու շահութահարկը: Մենք սահմանեցինք 23 տոկոս համահարթ եկամտահարկ և այժմ պատրաստվում ենք շարունակել այս գործընթացը` համահարթ եկամտահարկն իջեցնելով մինչև 20 տոկոս: Շահութահարկը նույնպես իջեցվել է մինչև 18 տոկոս:

Միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ Իտալիան:

Հայաստանը ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի անդամ է։

Մենք ունենք պայմանագրեր 46 երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելու կանխարգելման վերաբերյալ: Սա նշանակում է, որ պայմանավորվող կողմերի ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ ազգային վերաբերմունք, ունեցվածքի բռնազավթումից պաշտպանություն, միջոցների անվճար փոխանցում, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը: Գործ սկսելու դյուրինության ցանկում Հայաստանը 10-րդն է, իսկ գույք գրանցելու առումով աշխարհում 13-րդն է: Տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանն աշխարհում 47-րդն է

Ես խոստանում և երաշխավորում եմ որպես ՀՀ վարչապետ, որ բոլոր այդ ուղղություններով Հայաստանը կշարունակի կատարելագործել իր կատարողականը:

Սիրելի բարեկամներ,

ոմանք գուցե պնդեն, թե Հայաստանը փոքր շուկա ունի, բայց ես ցանկանում եմ վիճարկել այդ տեսակետը: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որն ունի ավելի քան 180 միլիոն սպառող:

Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունի Սինգապուրի, Վիետնամի և Սերբիայի հետ: Նմանատիպ համաձայնագրերի շուրջ բանակցութուններ ենք վարում Հնդկաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ: Անցած տարի ստորագրվել է նաև Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված տնտեսական համագործակցության համաձայնագիր:

Հայաստանյան արտադրողներն օգտվում են Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, ինչպես նաև GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ առևտրում:

Հայաստանը նաև խորացնում է համագործակցությունը Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով:

Սիրելի բարեկամներ,

համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել բոլորի համար հավասար հնարավորությունների երկիր՝ խթանելով գործարարությունն ու նորաստեղծ ձեռնարկությունները, որպեսզի մեր երկիրը դառնա ներդրումների համար գրավիչ հանգրվան։

Այսօր իմ կոչն ու ուղերձն է՝ միավորել ջանքերը հանուն նոր Հայաստանի կառուցման, համախմբել մեր ուժերը` Հայաստանն առավել մրցունակ և գրավիչ դարձնելու նպատակով:

Շնորհակալություն ուշադրության համար»: