Շաղախը գլխիս լցրեցին․ Աջափնյակի թաղապետի անգրագիտության պատճառով ես կրակն եմ ընկել․ բողոքի ակցիա (տեսանյութ)
Եկել եմ, որ պարոն Փաշինյանին տեղյակ պահեմ․ Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանն իր թիկունքին ա խփում ու նախկին կոռուպցիոներների հետ է աշխատում։
Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Աջափնյակ վարչական շրջանի բնակչուհի Մելանյա Մովսիսյանը։
Նա պնդում է, որ իր տարածքը զավթել են և իրեն քարերով ու բահերով հարվածել։
Նա նշում է, որ Աջափնյակի թաղապետն իրեն ընդհանրապես չի ուզում լսել։
«Դու ո՞վ ես, որ ինձ արհամարհում ես, ձեռ ես առնում կամ դուրս են անում, բա կարելի՞ է հաշմանդամ կնոջ հետ էդպես վարվել։ Դու իմ տարիքը գոնե գիտե՞ս։ Ինձ ասում է՝ լավ եմ անում: Էդ Գևորգ Բաբայանը»,- ասաց նա։
Կինը հավելեց, որ խարդախություն է տեղի ունեցել իր նկատմամբ և անուններ տվեց։
Մանրամասները՝ տեսանյութում