Հայտնի է «Միլան»-ի ու Զլատան Իբրահիմովիչի պայմանագրի մանրամասները
Արդեն հայտնել ենք, որ «Միլան»-ը սկսել է բանակցությունները Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի շուրջ։ Իտալական հեղինակավոր Gazzeta dello Sport կայքը հայտնում է, որ միլանյան ակումբն առաջարկել է 6-ամսվա պայմանագիր, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։
18 ամսվա համար ակումբը պատրաստ է վճարել 6 միլիոն եվրո։ Իբրահիմովիչն արդեն հեռախոսազրույց է ունեցել միլանյան թիմի սպորտային տնօրեն Զվոնիմիր Բոբանի հետ և խոստացել, որ առաջիկա օրերին թիմին պատասխան կտա։
Հիշեցնենք, որ Զլատանը 2010-2012 թվականներին արդեն իսկ հանդես է եկել միլանյան թիմում։