Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը հատուկ նշանակություն ունի․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ-ի դերը, որը դարձել է «Հայաստանի հիմնական գործընկերը բարեփոխումների ծրագրի ինստիտուցիոնալ կառուցման եւ իրականացման հարցում»։
Իտալիայի Քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտում իր ելույթի ժամանակ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համընդգրկուն եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի կարեւորությունը։ ՀԸՀՀ-ն հատուկ նշանակություն ունի, քանի որ այն բարեփոխումները գեներացնող գործիք է։ Այդ համաձայնագրի կետերի կատարումը շատ ոլորտներում որակյալ փոփոխությունների կհանգեցնի»,- հայտարարել է նա։