Ցուցարարները Բեյրութում փակել են խորհրդարանի շենքը
Բեյրութի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ շրջափակել են խորհրդարանի շենքը, որտեղ այսօր նիստ պիտի գումարվի:
Ցուցարարները բարիկադներով փակել են դեպի խորհրդարան տանող ճանապարհները:
Նրանք թույլ չեն տալիս պատգամավորներին մտնել խորհրդարանի շենք, թույլատրում են ճանապարհով անցնել միայն շտապօգնության և զինվորական մեքենաներին: