2020-ին էկրաններ կբարձրանա «Մատանիների տիրակալը» հեռուստասերիալը
Amazon-ը մինչև երկրորդ եթերաշրջան երկարացրել է դեռևս դուրս չեկած «Մատանիների տիրակալը» հեռուստասերիալը: Դեռևս ընթացքի մեջ են առաջին եթերաշրջանի նկարահանումները, որոնք տեղի են ունենում Նոր Զելանդիայում:
Կարծես թե հեռուստասերիալի հեղինակները կանխատեսել են դրա հաջողությունը, այդ իսկ պատճառով էլ հայտարարել են երկրորդ եթերաշրջանի մասին:
Հեռուստասերիալի սյուժեն գաղտնի է պահվում, այն եթեր դուրս կգա 2020 թվականին: