Փիղը մտնում է մրջյունների սրճարան․․․ Միրզոյանը Պետրոսյանի ելույթի ժամանակ հայտնի անեկդոտը հիշեց (տեսանյութ)
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նախագծի քննարկման ժամանակ, պատգամավորները միևնույն հարցը, տարբեր ձևակերպումներով ոււղեցին նախագիծը ներկայացնող Գևորգ Պետրոսյանին։
Վերջինս ներկայացնում էր ՀՀ աշխատանքային օենսգրքում կատարված փոփոխությունների նախագիծը, ըստ որի գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պարտավոր է գրավոր պահանջել աշխատողի բացատրությունը:
Նա տարբեր պատգամավորների կողմից ուղղված հարցադրումներին տալիս էր միևնույն պատասխանը․
«Նորից եմ գրում, գրավոր բացատրությունը պարտադիր է դառնալու»,-արձագանքում էր պատգամավորը՝ բացատրելով, թե ինչու է դա անհրաժեշտ։
Ի վերջո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չդիմացավ և կատակով ասաց․
«Պարոն Պետրոսյան, հիշեցի հայտնի անեկդոտը․ փիղը մտնում է մրջյունների սրճարան․․․»,-ծիծաղելով ասաց նա։ Պետրոսյանն էլ իր հերթին ծիծաղելով պատասխանեց․ «Դե ի՞նչ անեմ, հարց են տալիս՝ պատասխանում եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցման կարգով․ Աշոտ Ղազարյանն է պատմում․ Փիղը, գալիս մտնում է մրջյունների սրճարան, ասում է մի հատ համբուրգեր սարքեք ինձ համար: Մրջյունները մինչև օրս էլ սարքում են…
Հրանտ Թոխատյանը հարցնում է. Հետո՞:
Աշոտ․ ի՞նչ հետո․ մրջյունները մինչև օրս էլ սարքում են…
Հրանտ․ Հետո՞․․․․․․