Կարգապահական տույժը չպետք է կիրառվի առանց գրավոր բացատրության․ Գևորգ Պետրոսյանը նախագիծ ներկայացրեց (տեսանյութ)
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ քննարկմանն են ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում են լրացումներ՝ ՀՀ աշխատանքային օենսգրքում։ Ըստ նախագծի, գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պարտավոր է գրավոր պահանջել աշխատողի բացատրությունը:
Գևորգ Պետրոսյանի ներկայացմամբ` գործող օրենքի համաձայն գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պարտավոր է աշխատողից պահանջել գրավոր բացատրություն. «Չի նշվում, թե ինչ եղանակով է պահանջում, այսինքն՝ այն կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր: Չարաշահելով սա՝ որոշ գործատուներ գրավոր բացատրություն չեն պահանջում, նույնիսկ բանավոր երբեմն չեն պահանջում՝ ուղղակի աշխատողին հեռացնելով աշխատանքից»,-ասաց Պետրոսյանը՝ մանրամասնելով, որ ըստ նախագծի, գրավոր բացատրությունը պարտադիր է դառնալու։
Մանրամասները՝ տեսանյութում