Այսօր Բրիջիդ Բարդոյի հիմնադրած` Կենդանիների պաշտպանության կենտրոնից նամակ ստացա․ Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսօր Բրիջիդ Բարդոյի հիմնադրած` Կենդանիների պաշտպանության կենտրոնից նամակ ստացա, ուր Բարդոյի կենտրոնը ողջունում է Հայաստանի խորհրդարանի կողմից կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծն ու իր պատրաստակամությունը հայտնում օգնելու մեզ` կենդանիներ հանդեպ պատասխանատու վերաբերմունքի օրենքի նախագիծ պատրաստելու գործում»: