Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին։
«Պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է՝ 44 տարեկան։ Պայթյունի հետեւանքով՝ ոտքը վնասվել է եւ ծնկից ներքեւ անդամահատվել , անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխվի Երևան»,– ասել է Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողն ունի 2 երեխա, որոնք սովորում են երեւանյան բուհերում ։