«Էս ի՞նչ ա կատարվում, ոչ մեկը չի՞ տեսնում. երեխային վերադարձնում են ծնողին, ով փորձել է խեղդել նրան (տեսանյութ)
Շատ երեխաներ ընտանիքներում ենթարկվում են ճնշումների և բռնության, ու նրանց համար մանկատներն ավելի գերադասելի են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Նարեկ Սարգսյանը:
Անդրադառնալով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ կենտրոնի փակմանը, նա նկատեց, որ տեղի է ունեցել ապօրինություն:
Նա վստահեցնում է, որ շատ ընտանիքներում իշխում է բռնություն: Նման ընտանիքներից մեկի հարևանների հետ զրույցում էլ պարզվել է, որ նրանք են շատ ժամանակ երեխային ծնողի ձեռքից խլում: Ասում են, որ խեղդելիս են եղել երեխային, ու ավելի լավ է երեխան մանկատանը մեծանա, քան այդ ծնողի մոտ:
«Հիմա նման ընտանիքներին են վերադարձնում երեխաներին: Էս ինչ ա կատարվում: Ոչ մեկը չի՞ տեսնում»,- ասում է Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում