Այ անխիղճներ, Արայիկ Հարությունյանը որ մտնի մետրո, էլ կարա՞ դուրս գա…
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց հայտարարած ցուցարարների կեչին: Վերջիններս պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը մետրոյով երթևեկի՝ ինչպես դա անում էր իր պաշտոնավարման առաջին օրերին:
«Ցուցարարները պահանջում են, որ ՀՀ ԿԳՄՍ ՉՊՋՌՍՎՏՐՑՈւՓՔ նախարարը նորից մետրոյով երթևեկի: Հա բա՞…
Այ անխիղճներ, նա որ մտնի մետրո, էլ կարա՞ դուրս գա…
Ո՞նց ա պատասխան տալու, թե ինչու է մեր կյանքից դուրս մղում հայերենը:
Հիմա էլ ավելորդ են համարում ռազմագիտությունը:
Հեսա կմտցնեն «Սեռափոխումը՝ որպես զարգացման ճանապարհ», «Հայաստանի հայաթափման արդիականը», «Տրանսգենդերների շահերի գերակայության ապահովման խնդիրները» և «Ինչպես ճողոպրել տնտեսական հեղափոխությունից» առարկաները…
Հետո էլ ասում եք մտի մետրո…
Անխիղճ եք էլի )))...»,-գրել է Գևորգ Պետրոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: