Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացին․ փաստաբան (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի նամակին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գործով ներգրավված ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։
Նա տեղեկացրեց, որ երբ նամակ էր գրում Մակրոնին, ամենևին չէր ակնկալում, որ պատասխան կստանա, գրում էր՝ խնդրի մասին տեղեկացնելու համար։ Սակայն օրեր առաջ պատասխան է ստացվել։
«Նա կարող էր չպատասխանել, բայց գրել է, որ շատ մոտիկից ծանոթ է դատավարությանը։ Այսինքն՝ նախագահը հավաքել է մասնագետներին և որոշել գրել այդ պատասխանը՝ իմանալով, որ այն հրապարակվելու է»,- ասաց Սևակ Թորոսյանը՝ նշելով, որ ընդհանրապես դրսում բոլորն էլ տեղյակ են գործընթացին։ Ավելին, դրսում այն կարծիքին են, որ Հայաստանում կա փոքր գործերի դատավարություն, որտեղ կա անկախություն, բայց խոշոր գործերի դատավարություններում ամեն ինչ արտոնված է:
Մանրամասները՝ տեսանյութում։