Պորոշենկոն հերթական անգամ չի ներկայացել հարցաքննությանը
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոն չի ներկայացել քննչական կոմիտե՝ հերթական հարցաքննությանը:
Քննչական կոմիտեն 13 գործ է քննում, որոնցում Պորոշենկոն ներգրավված է որպես վկա:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Պորոշենկոյին ծանուցում կուղարկեն, որպեսզի ներկայանա հարցաքննության: Հարուցված քրեական գործերը վերաբերում են պաշտոնեական դիրքի չարաշահմանը, հարկերից խուսափելուն: